Лучшие шаблоны ucoz бесплатно. Музыка и песни в альбомах. Свежие новости
Лучшие шаблоны ucoz бесплатно. Музыка и песни в альбомах. Свежие новости
Лучшие шаблоны ucoz бесплатно. Музыка и песни в альбомах. Свежие новости
Лучшие шаблоны ucoz бесплатно. Музыка и песни в альбомах. Свежие новости
Лучшие шаблоны ucoz бесплатно. Музыка и песни в альбомах. Свежие новости
Лучшие шаблоны ucoz бесплатно. Музыка и песни в альбомах. Свежие новости
Лучшие шаблоны ucoz бесплатно. Музыка и песни в альбомах. Свежие новости
Шаблоны для сайтов в системе uCoz
Главная » 2012 » Июнь » 19 » Ես ամսագիրը 6 տարեկան է...
13:56
Ես ամսագիրը 6 տարեկան է...

   Հունիսի 10-ին ժամը 18.00-ից <Արմենիա> հեռուստաընկերության շենքում գտնվող <Ջազզվե> սրճարանում <Ես Yes!> ամսագիրը նշում էր իր 6 ամյակը,որին ներկա էին շոուբիզնեսի ներկայացուցիչները,ամսագրի ընկերները:Մեր կայքն էլ սիրով ներկա գտնվեց տոնական երեկույթին:

  Երեկույթի ընթացքում շնորհվեցին պատվոգրեր ամսագրի լավ ընկերներին և գործընկերներին` Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյաններ, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյան, երգչուհի Սիրուշո, երգչուհի Սիլվա Հակոբյան, հաղորդավարուհի Լիանա Տեր-Մինասյան, <Արևածաղիկ> մանկապատանեկան ամսագիր, <32 ատամ> ակումբ, <Արմենիա> հեռուստաընկերություն, Bravo.am ժամանցային կայք:

  Իսկ ռադիոհաղորդավարուհի Անկան,երգչուհիներ Ջուսն ու Սյուզի Մելիքյան,երգիչ Չաչը,լուսանկարիչ Լիլիթ Զեյնալյանը սիրով իրենց մաղթանքները հղեցին մեր կայքի միջոցով:

   Անկա---Սիրում եմ,երբ ցանկացած ոլորտի ներկայացուցիչ լինում է օրիգինալ,չկրկնվող և հաղորդում է այս հոգսաշատ առօրյաին մաքսիմալ պոզիտիվություն:Այս ամսագիրը այն եզակի ամսագրերից է,որն ունի ասելիք և իր սեփական տեղն ու դերն ունի իմ կյանքում:Նախ ասեմ,որ սիրում եմ իրենց կարգախոսը` Երիտասարդների համար երիտասարդների ձեռքով,սա փաստում է,որ ընթերցելով կգտնես հետաքրքիրը,օրիգինալը և խենթությունը,որը բնորոշ է երիտասարդներին:Մաղթում եմ,որպեսզի լինեն միշտ անաչառ,ինչը շատ կարևոր է ԶԼՄ աշխարհին և ևս մեկ անգամ ասում,որ շատ եմ սիրում և գնահատում իրենց թիմային հրաշալի աշխատանքի ուժը,որն էլ հաղթանակի գրավականն է:

  Ջուս---Ես մաղթում եմ ամենակարևորը երկար երկար կյանք,դա կարևոր է ցանկացած ամսագրի համար:Ինչպես նաև շաաատ հետաքրքիր նյութեր,սկանդալներ և իհարկե գեղեցիկ ֆոտոշարքեր:Իսկ արդեն Անիին կմաղթեմ մեծ կանացի երջանկություն:

  Սյուզի Մելիքյան---Ամսագրին մաղթում եմ ամենալավ բաները,այն ինչ իրենք կմաղթեին իրենց:Վստահ եմ,որ ավելի են բարգավաճելու ու լավանալու:Իրենք շատ լավն են,շատ պոզիտիվ են ու վստահ եմ ամեն ինչ լավ է լինելու:

  Չաչ---Ես-ը ինձ համար տան նման մի բան է,որովհետև հենց այս ամսագրից եմ սկսել իմ քայլերը այն ժամանակ,երբ դեռ չէի երգում:Շատ եմ ուզում միշտ լինի այս ամսագիրը ու միշտ հետաքրքրի մեր ազգին:

  Լիլիթ Զեյնալյան---Ես ամսագիրն եկավ ճիշտ ժամանակին ու մինչև այսօր պահպանում է իր հաստատուն տեղը ամսագրերի բազմազանության մեջ: "Ես"-ը հասել է բարձունքների իր լավ ու կազմակերպված "ծնունդ տվողներ"-ի շնորհիվ, ինչի համար էլ բազմիցս (և հիմա էլ) շնորհակալություն եմ հայտնել այդ հրաշք անձնակազմին, Անի Քոչարի գլխավորությամբ: Շնորհավորում եմ տարեդարձդ իմ ամենա...ամենա... ամսագիր ջաաաաան ուզում եմ, որ ընթերցողներդ եռապատկվեն ու քառապատկվեն ու միշտ քեզ հավատարիմ մնան...

  Դե ինչ մենք էլ միանում ենք բոլոր շնորհավորանքներին և մաղթում այս ամսագրին լավագույնը,քանի որ լավագույնն արժանի է լավագույնին:Իսկ ներքևում մի քանի լուսանկարներ են ամսագրի ծննդյան տոնից:Եվս մի քանի նկարներ կարող եք գտնել Նկարներ բաժնում:


Просмотров: 3200 | Добавил: ADMINISTRACIA | Теги: Yes | Рейтинг: 5.0/5
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]