Лучшие шаблоны ucoz бесплатно. Музыка и песни в альбомах. Свежие новости
Лучшие шаблоны ucoz бесплатно. Музыка и песни в альбомах. Свежие новости
Лучшие шаблоны ucoz бесплатно. Музыка и песни в альбомах. Свежие новости
Лучшие шаблоны ucoz бесплатно. Музыка и песни в альбомах. Свежие новости
Лучшие шаблоны ucoz бесплатно. Музыка и песни в альбомах. Свежие новости
Лучшие шаблоны ucoz бесплатно. Музыка и песни в альбомах. Свежие новости
Лучшие шаблоны ucoz бесплатно. Музыка и песни в альбомах. Свежие новости
Шаблоны для сайтов в системе uCoz
Главная » 2010 » Ноябрь » 22 » Հարցազրույց Վարդան Բարսեղյանի Հետ
15:13
Հարցազրույց Վարդան Բարսեղյանի Հետ
-Ինչպես սկսվեց ձեր կարիերան:
-
Ամեն ինչ սկսվեց տարիներ առաջ:Ես ու մայրս հաճախ ենք իրար հետ երգել:Միշտ երգում էինք կամ " Մարտիկի Երգը " ,կամ " Երազ Իմ Երկիր" երգը:Հետո ձայնագրվեց իմ առաջին երգը` " Կորցրած Պատկեր" :Հեղինակը Նունե Ջանիկյանն է` ում շատ շնորհակալ եմ:
-Ով է զբաղվում Ձեր երաժշտական հարցերով:
-Իմ երաժշտական հարցերով զբաղվում է
"Zodiaks Impouls" պրոդյուսերական կենտրոնը,հանձինս իմ լավ ընկեր Աղասի Աղասյանի:
-Ներկայումս ինչով եք զբաղված:
-Ներկայումս  սովորում եմ Երևանի Ճարտարապետության և Շինարարության Համալսարանում` 3 կուրսում,զուգահեռ նաև աշխատում եմ:
-Ինչ դեր ունի ձեր կյանքում երգը և առհասարակ երաժշտությունը:
-
Երգը իմ հոգու մասնիկն է,մի միջոց,որի օգնությամբ արտահայտում եմ իմ ներաշխարհը,իմ հույզերն ու երազանքները,ես ընտրել եմ այս ուղին ինձ համար:
- 1-10 բալային համակարգով ինչպես կգնահատեք մեր հայկական երգարվեստը:
-
Գիտեք ես այն մարդկանցից եմ ովքեր չեն սիրում քննադատել հայկական շոու բիզնեսը,քանի որ չեմ վաստակել դրա իրավունքը:Ճիշտ է այն գերազանց վիճակում չէ,բայց պետք է մենք սովորենք գնահատել ու սիրել այն ամենը,ինչը մերն է:Ես հավատում եմ,որ ամեն ինչ լավ կլինի և մենք էլ մի օր հպարտանալու ենք մեր երգով:Ընդհանուր առմամբ լավ է` գնահատում եմ 8:Ես ունեմ լավ ընկերներ մեր երգարվեստից` Սոնա Շահգելդյան,Հասմիկ Կարապետյան,Գոհար Ջավուկցյան,Վահագ Ռաշ,Վլադիմիր Բարխոյան,Սևակ Ամրոյան,Աղասի և այլն:Կարծում եմ նրանք են մեր երգարվեստի ապագան:
-Քեզ հարազատ է այս ոճը,թե կարող ես այլ ոճեր նույնպես երգել` օրինակ ռաբիզ կամ դասական:
-
Իհարկե հարազատ է այս ոճը:Հնրավոր է նաև երգեմ այլ ոճերում,բայց միանշանակ 6/8 չեմ երգի` դա իմը չէ:Չեմ ուզում երգել այն,ինչը չեմ զգում:
-Եթե մի օր պատահաբար հանդիպեիր Աստծուն,ապա ինչ հարց կուղղեիր նրան և ինչ կխնդրեիր նրանից:
-
Անկեղծ շատ կուզեի նրան հանդիպել:Չգիտեմ երևի կհարցնեի արդյոք ճիշտ եմ կատարել իմ առաքելությունը երկրային կյանքում:Կխնդրեի,որ նորից աշխարհ գայի ու նորից ապրեի:
-Նոր երգեր սպասվում են :
-
Այո,իհարկե նոր երգեր սպասվում են,կարծոմ եմ կլինի նաև այս երգի տեսահոլովակը:Կլինեն նաև երգեր նաև այլ երգիչների կատարմամբ,որոնց հեղինակը ես եմ:Կլինեն նար հետաքրքիր դուետներ:
-Երգիչ Վարդան Բարսեղյանի սիրտը զբաղված է:
-Սերը վեհ զգացմունք է ու կարծում եմ յուրաքանչյուր ստեղծագործող մարդ պետք է ինչ-որ չափով սիրահարված լինի:Ես միշտ սիրում եմ և հենց այդ սիրուց ծնվում են իմ հոգու երգերը:
-Այսքանն էին մեր հարցերը:Շնորհակալություն մեզ ժամանակ տրամադրելու համր:Մինչ նոր երգեր:Հաջողություն:
-Շնորհակալ եմ նաև ես:Հավատացեք յուրաքանչյուր սկսնակ կատարողի համար կարևոր է այս պահը:Սա իմ առաջին հարցազրույցն էր,որի համար անչափ շնորհակալ եմ:Ձեր սայթին մաղթում եմ նոր հիթային երգեր և թող իշխի Միայն Սեր:

Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:Եթե ցանկություն ունեք հարցազրույցը օգտագործելու այլ միջոցառումների կամ այլ սայթերում տեղադրելու համար մեր թույլտվությունը պարտադիր է:


Просмотров: 783 | Добавил: ADMINISTRACIA | Теги: Vardan Barsexyan | Рейтинг: 5.0/6
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]