Лучшие шаблоны ucoz бесплатно. Музыка и песни в альбомах. Свежие новости
Лучшие шаблоны ucoz бесплатно. Музыка и песни в альбомах. Свежие новости
Лучшие шаблоны ucoz бесплатно. Музыка и песни в альбомах. Свежие новости
Лучшие шаблоны ucoz бесплатно. Музыка и песни в альбомах. Свежие новости
Лучшие шаблоны ucoz бесплатно. Музыка и песни в альбомах. Свежие новости
Лучшие шаблоны ucoz бесплатно. Музыка и песни в альбомах. Свежие новости
Лучшие шаблоны ucoz бесплатно. Музыка и песни в альбомах. Свежие новости
Шаблоны для сайтов в системе uCoz
Главная » 2012 » Май » 5 » Շանս թատերական ստուդիա Հարսնացուն Անգլիայից - ներկայացում
00:22
Շանս թատերական ստուդիա Հարսնացուն Անգլիայից - ներկայացում


  Ապրիլի 26-ին ժամը 19.30-ին Բաղրամյան 17 հասցեում` <<Ճարտարապետների տան>>

 դահլիճում,ծիծաղն էր տիրում:Կայացավ "Հարսնացուն Անգլիայից” ներկայացման երկրորդ 
ցուցադրումը,որը երկրորդ անգամ ցուցադրվում էր արդեն հանդիսատեսի պահանջով:
Բեմադրել էր "Շանս” թատերական ստուդիան,հանձինս Արմեն Դալլաքյանի:
Սցենարը Արմեն Դալլաքյանինն էր,գաղափարը այս ներկայացման ծնվել է մարտ ամսին,
ի սկզբանե այս ներկայացման նպատակն է եղել թատրոն բերել թե' մեծերին,թե' փոքրերին: 
  Ներկայացումից հետո Արմենը խոսեց մեզ հետ իր տպավորությունների մասին:
Նա ասաց,որ սա իրենց 7-րդ ներկայացումն էր,որը բարձր գնահատական ստացավ հանդիսատեսի կողմից:
 Նա գոհ էր դերասաններից` նշելով,որ այս անգամ ավելի ավելի պրոֆեսիոնալ էին խաղում:
Արմենը չհերքեց նաև,որ կան թերություններ,որոնք մյուս ներկայացումների ժամանակ կշտկվեն:

   Մելանյան Նիկողոսյան,ով մարմնավորում էր գլխավոր հերոսուհու կերպարը,մեզ հետ զրույցում նշեց,որ տպավորությունները շատ բարձր են:Նշեց նաև,որ սպասում էր բարձր ծափահարությունների և արժանացավ դրանց:

  Վանուհի Մխիթարյանը,ով մարմնավորում էր Ոսկեհատին,մեզ հետ զրույցում նշեց սա իր առաջին բեմը չէ` խաղացել է տեսահոլովակներում,սերիալներում,վարել է հաղորդումներ,հիմա էլ խաղում է երկու գեղարվեստական ֆիլմերում:Վանուհին չասաց,թե ինչ էր սպասում,սակայն ասաց որ ներկայացումից հետո համոզվեց,որ "Առաջին սերը,ինչպես որ հացը,ինչ էլ որ անես,միշտ կուտ է գնում”:Մեկնաբանությունները թողնում ենք ձեզ:

  Գրիգորյան Անկան,ով մարմնավորում էր տունը մնացած աղջկա կերպարը,սպասում էր հանդիսատեսի սիրուն և ստացավ այն,նշեց նաև,որ երկու ներկայացումներում էլ խաղացել է նույն ոգով:Վերջում հավելեց,որ թատրոնը շատ է սիրում քանի որ անմիջական շփում կա հանդիսատեսի հետ:

 Էդգար Ղուկասյան,մարմնավորում էր ներկայացման գլխավոր հերոսի կերպարը,նշեց որ շատ գոհ էր հանդիսատեսից,նա վստահ էր,որ այս ներկայացումը իր համար կապահովի մեծ բեմեր:

   Թամրազյան Շուշան,ով մարմնավորում էր Բաբոյի կերպարը,մեզ հետ զրույցում նշեց,որ հանդիսատեսի կողմից մեծ արձագանք ստացավ և ջերմություն զգաց:

   Սարգսյան Լիանա,ներկայացման մեջ սկեսուրի կերպարն էր վարում,նշեց որ իր բոլոր սպասումները իրականացան և դեռ շարունակելու է աշխատել Արմենի հետ:

   Իսկ Յախշիյան Սասունը,հերոսի անունն է Փայլակ,մեզ հետ զրույցում նշեց,որ դահլիճը իր ջերմությունը փոխանցեց,հատուկ շնորհակալություն հայտնեց Արմեն Դալլաքյանին իրենց այս բեմին հասցնելու համար:

   Ռոման Սարգսյան,կերպարում Անուշավան,ինչ սպասում էր ստացավ,նշեց,որ երկրորդ ներկայացմանը մի փոքր թերացավ ի տարբերություն առաջինի:

  Բաղդասարյան Արգամը,կերպարում Բեսիքհաուս,նշեց որ վստահ է հանդիսատեսը արդեն սիրում է իրեն և անպայման շարունակելու է աշխատել Արմեն Դալլաքյանի հետ:

   Տաթևիկ Խաչատրյանը,ով մարմնավորում էր գյուղապետարանի հավաքարարին,նշեց որ ամեն ինչ շատ լավ էր,չնայած նրա,որ հուզմունք կար միևնույն է հաղթահարեց հուզմունքը:

   Ալեքսանյան Մավրիկը խաղում էր էպիզոդիկ կերպար սակայն ջերմ ընդունցվեց:Նա մեզ հետ զրույցում նշեց,որ սա իր առաջին բեմն էր և շատ հուզված էր,սակայն ամեն ինչ լավ ավարտվեց:Նաև նշեց,որ մեծ հաճույքով ու մեծ սիրով դեռ կաշխատի Արմեն Դալլաքյանի հետ:

   Խաչատրյան Անին միանգամից հիշվեց ու սիրվեց հանդիսատեսի կողմից` Բեսիքհաուսի քարտուղարի կերպարն էր մարմնավորում:Մեզ հետ զրույցում նշեց,որ Արմենի մոտ սկսել է սովորել արդեն 2-3 ամիս և շատ գոհ է:Սպասումները բոլորը իրականացան:

   Ոսկանյան Մոնիկան,ով ամենափոքր մասնակիցն էր նշեց,որ ամեն ինչ շատ լավ էր,գոհ է Արմեն Դալլաքյանից:

   Գալստյան Համլետը,ով մարմնավորում էր Բենիկի կերպարը,նշեց որ ներկայացումը իր առաջին բեմն էր,որ թատրոնն իրեն տվեց ուժ և ինքն իրեն գտել է դերասանության մեջ,առհասարակ իրեն համարում է արվեստի մարդ:


Просмотров: 878 | Добавил: ADMINISTRACIA | Теги: Chance Production | Рейтинг: 5.0/4
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]