Զայրույթ,որը արդարացված է.... - 4 Апреля 2012 - Կայքի Նորությունները - Միայն Սեր
Лучшие шаблоны ucoz бесплатно. Музыка и песни в альбомах. Свежие новости
Лучшие шаблоны ucoz бесплатно. Музыка и песни в альбомах. Свежие новости
Лучшие шаблоны ucoz бесплатно. Музыка и песни в альбомах. Свежие новости
Лучшие шаблоны ucoz бесплатно. Музыка и песни в альбомах. Свежие новости
Лучшие шаблоны ucoz бесплатно. Музыка и песни в альбомах. Свежие новости
Лучшие шаблоны ucoz бесплатно. Музыка и песни в альбомах. Свежие новости
Лучшие шаблоны ucoz бесплатно. Музыка и песни в альбомах. Свежие новости
Шаблоны для сайтов в системе uCoz
Главная » 2012 » Апрель » 4 » Զայրույթ,որը արդարացված է....
21:04
Զայրույթ,որը արդարացված է....


     Վրդովմունքս բավականին մեծ է և որոշեցի գրել այսպիսի մի նյութ:Որպես նախաբան ուզում եմ ասել,որ ոչ ոք ոչ մի բարոյական իրավունք չունի մարդուն քննադատելու առանց ճանաչելու,ներխուժելու նրա կյանք:

    Վերջերս փորձեցի համացանցում գտնել մեր աստղերին վերաբերվող նյութեր:Զարմացած էի` որտեղից հայերին այդքան չարություն ու նախանձ:Կարդում էի այնպիսի մեկնաբանություններ,որոնք ուղղակի զզվելի էին:Զարմացած էի մեր լրագրողների վրա,եթե կարելի է նրանց լրագրող անվանել:Գրում են ոչ մի հիմնավորում չունեցող անիմաստ նյութեր:Փորձում բարձրացնել իրենց վարկանիշը ուրիշի անվան վարկաբեկման հաշվին:Անգամ ծիծաղելի է այս փաստը:Մի բան հասկացա,որ լրագրողներին անհրաժեշտ է սևով սպիտակ էջը իրենց էժանագին մեկնաբանությամբ կեղտոտել:Դե արդեն պարզ է,որ այս ամենը անում են հայտնի մարդկանց կյանք ներխուժելով և սխալ մեկնաբանություններ անելով:Խոսքս իհարկե ոչ բոլոր լրագրողներին է վերաբերվում:

   Բավականին զայրացա,երբ ընթերցեցի մի նյութ Ջուսի մասին,որտեղ ամեն կերպ փորձում էին վարկաբեկել տաղանդաշատ երգչուհուն:Անիմաստ նյութ,որտեղ խոսվում էր,թե իբր Ջուսը կործանում է մեր երգարվեստը:Նրան անվանելով արժեք չունեցող երգչուհի:Ծիծաղելի է:Երգչուհին փորձում է նորություն մտցնել մեր երգարվեստում,որն ընկալվում է ուրիշ կերպ:Իսկ ինչ է նշանակում վարկաբեկել երգչուհուն,նրան անվանելով մանկապիղծ,վերջինս ընթերցեցի մեկնաբանություններից մեկում:Հետաքրքիր է այդ մեկնաբանություն գրողը հասկանում է,թե ինչ է մանկապղծությունը:Եթե չեք հավանում նրա կատարած աշխատանքը` մի փորձեք վիրավորել նրան:Ջուսն այն երգչուհիներից է,ով միշտ փորձում է օգնել երեխաներին:Ինչ մանկապղծության մասին է գնում խոսքը:Վերջապես գնահատեք մեր երգարվեստի նորություններին:

   Ոչ պակաս զայրացա,երբ ընթերցեցի Վահրամ Պետրոսյանի ամիսներ առաջ տված հարցազրույցի  նոր գրված մեկնաբանությունները: Վիրավորանքներ,անվերջ վիարավորանքներ:Ինչու եք վիրավորում մարդուն առանց ճանաչելու, փորձեք հասկանալ հարցազրույցի իմաստը:Խոսքը չէր վերաբերվում բոլոր աղջիկներին,խոսքը նրանց մասին էր,ովքեր պարում են ադրբեջանական երգերի տակ:Վահրամն ասեց ընդամենը իր կարծիքը:Նա այն եզակի մարդկանցից եղավ,ով բարձրաձայնեց ճշմարտությունը:Վստահ եմ այդ խոսողների 99%-ը իրենց բջջային հեռախոսների մեջ պահում ու լսում են Վահրամ Պետրոսյանի հեղինակած երգերը:Վահրամ Պետրոսյանի ցանկացած երգ հիթ է դառնում:Վահրամ Պետրոսյանին փորձեցին պարզապես վարկաբեկել և շարունակում են,սակայն չի ստացվում:

   Զայրույթս իր գագաթնակետին հասավ,երբ տեսա մեկնաբանություններ այն մասին,որ Լիլիթ Հովհաննիսյանը անտաղանդ,ռաբիզ երգչուհի է:Ծիծաղելի է:Լիլիթ Հովհաննիսյանի նման տաղանդավոր երգիչ-երգչուհիների պակաս մեր երգարվեստը շատ ունի:Շատերը կերազեն գոնե նրա ձայնային տվյալների 5% ունենալ:Վարկաբեկողները հիմնականում աղջիկներ էին,ովքեր ըստ իս պարզապես նախանձում են Լիլիթի ձայնին,գեղեցկությանը և սիրված լինելուն:Ամեն դեպքում այս դեպքում ևս վստահ եմ,որ քննադատողների 99 %–ը իրենց բջջայինների մեջ պահում են Լիլիթի երգերը:Ամեն դեպքում ես վստահ ասում եմ,որ Լիլիթը այն եզակիներից է մեր երգարվեստում,որ իսկապես կարողանում է երգել:

    Իսկապես ծիծաղելի է այս ամենը:Վարկաբեկել են փորձում առանց փաստերի:Ինչ որ տեղ նաև ցավալի փաստ է մեր ազգի համար:Քննադատել,բամբասել ու նման երևույթները մեզանից անպակաս են:Բոլորը կարծում են իրավունք ունեն ներխուժելու մարդու անձնական կյանք,քննադատելու այն և նրանց փոխարեն որոշումներ ընդունելու:Ապրեք ձեր կյանքով:Իմ կարծիքով այս ամենով զբաղվում են նրանք,ովքեր կայացած չեն այս կյանքում,ովքեր տառապում են թերարժեքությամբ:Մարդուն փնովել առանց հիմքերի հիմարություն է:Ուրախացեք,որ մեր երգարվեստում ունենք այսպիսի տաղանդներ,ովքեր մեր ապագան են:Նրանք են,որ փրկում են մեր միապաղաղ կյանքը իրենց գեղեցիկ երգերով:Մի քիչ թեթև ապրեք:Փորձեք ձեր կյանքը դասավորել:Պարզապես լսեք նրանց երգերը,եթե չեք ուզում մի լսեք,բայց մի վիրավորեք:Չնայած այն արվեստագետը,ով երբեք չի քննադատվել,արվեստագետ չի կարող լինել:Արհամարանքն ավելի վատ է,քան քննադատությունը,սակայն քննադատությունը ընդունելի է և հաճելի,եթե առողջ դատողության արդյունք է,ոչ թե նաղանձ մարդու հոգու ճիչը:Բարի եղեք,ապրեք խաղաղ:Մի փնովեք մարդկանց առանց հիմքերի:Թողեք հանգիստ ապրեն,մի ներխուժեք նրանց անձնական կյանք,թե ով ինչպես է ապրում իրենց կյանքում դա իրենց անձնական խնդիրն է:Անձնականը մնում է անձնական:

                                               Նյութը  պատրաստեց`                 Պողոս Ամիրխանյանը:


Просмотров: 1137 | Добавил: ADMINISTRACIA | Теги: vor@ ardaracvats e..., Zayruyt | Рейтинг: 4.9/10
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]