17:48 Էմիլ Մարկ - Մեղքը Քոնն է.... |
"Խղճում եմ բոլոր նրանց, ովքեր գրեթե ամեն ինչ ունեն, բայց խիղճ չունեն: Խղճում եմ ինձ, ձեզ, բոլորիս, որ ստրուկն ենք այս գորշ ու անարդար կյանքի..." : Կայացավ Էմիլ Մարկի երկար սպասված "Մեղքը քոնն է…” գրքի շնորհանդեսը,որին ներկա էին շոուբիզնեսի անդամները, երկրպագուները, ընկերները:Մենք նույնպես հրավիրված էինք և սիրով գնացել էինք:Ամեն ինչ հիանալի էր:Անակնկալները անպակաս էին:Նախ նշեմ նվագում էր կվարտետ Կոմիտաս:Կարծում եմ արդեն պատկերացրեցիք ինչ բարձր մակարդակի վրա էր կազմակերպած ամեն ինչ:Երեկոյի ընթացքում եղան շատ շատ անակնկալներ,անտ անակնկալներ,անգամ սերենադ:Անակնկալներին կանդրադառնանք մյուս նյութերում:Իսկ հիմա ևս մեկ անգամ շնորհավորում ենք Էմիլ Մարկին հիանալի աշխատանքի համար և մաղթում նորանոր հաջողություններ: Ի դեպ գրքի հրաշալի նկարների Հեղինակը T!qs-ն է,շապիկի նկարը Կլարա Սարգսյանինն է,կազմի դիզայնը` Մարիաննա Սարգսյան, մակետավորումը` Աստղիկ Վարդանյան,կազմի նկարի բնօրինակը` Սևադա Սարգսյան,դե իսկ հեղինակն էլ մեր կողմից սիրված Էմիլ Մարկն է: Շնորհանդեսին հրավիրված էին բազում կայքեր,ամսագրեր,հեռուստաընկերություններ: Շուտով մեր կայքում կգտնեք հարցազրույց Էմիլ Մարկի հետ և հյուրերի մաղթանքները ուղղված նրան,ինչպես նաև գրքի օնլայն տարբերակը: Ներքևում ձեզ ենք ներկայացնում լուսանկարները,որոնք արել է Լիլ Զեյնալյանը,ով հանդիսանում է մեր կայքի պաշտոնական լուսանկարիչը: |
|