13:07 Հայ մոդելները մեկնում են Իսպանիա՝ Դ. Ղարիբյանի ուղեկցությամբ... |
Հուլիսի 9-ին ժամը 12-ին Կոմիտաս Ասուլիսի ընթացքում Դավիթ Ղարիբյանը ներկայացրեց,թե ինչ է իրենից ներկայացնում այս մրցույթը,բացատրեց կանոնները ու ասաց,որ մեծ սպասումներ ունի,որ կվերադառնան հաղթանակով:Նաև նշեց,որ շատ շնորհակալ է իր օգնականից՝ Ջեյն Պետրոսյանից,իրեն միշտ օգնելու համար:Այն հարցին,թե ինչպես են ընտրվել մոդելները,նա պատասխանեց,որ եղել է օնլայն ընտրություն և կարծում է ընտրել են արժանիններին: Արթուր Մուրադյանը,ով հանդիսանում է այդ մրցույթում Հայաստանը ներկայացնող մոդել,իր խոսքում ասաց,որ հիմնական մրցակիցը Լատինական երկրներն են իր համար,սակայ ինքն էլ,Սեդան ունեն շանսեր հաղթելու,եզրափակեց խոսքը: Սեդա Տոնոյանն էլ,ով կրկին հանդիսանում է Հայաստանը այդ մրցույթում ներկայացնող մոդել,ասաց որ սա դեռ սկիզբն է,նաև պլաստիկ վիրահատությունների մասին խոսեց և ասաց,որ ինքը դրանց կարիքը չունի,եթե ունենա անպայման կդիմի: Իսկ որպես դիզայներ Հայաստանը կներկայացնի Ալիսա Հարությունյանը: Լուսանկարները Լիլիթ Զեյնալյանի,իսկ ամեն ինչին հետևեց և մեկնաբանեց Պողոս Ամիրխանյանը: |
|