16:22 Ժաննա Բուտուլյանի ՍԻՐՏԸ Միշտ զբաղված է... |
1. Ողջույն Ժաննա: Շնորհակալ ենք,որ ընդունեցիր մի փոքր մեզ հետ անկեղծ զրուցելու առաջարկը: -Ողջույն… 2. Ժաննա ինչպե՞ս ես վերաբերվում ՍԵՐ կոչվածին:Արդյո՞ք իրական սեր գոյություն ունի: -Սիրում եմ սերը. ամեն ինչի հիմքն ու շարժիչ ուժն է: Իհարկե գոյություն ունի… Եթե չունի , ապա ինչն են կեղծում… 3. Ինչպե՞ս ես վերաբերվում այն սիրուն,որը լի է խանդով: -Շատ վատ… Եթե կա խանդ, ուրեմն կա խանդելու առիթ (հոգեպես առողջ մարդկանց մասին է խոսքս), եթե կա խանդելու առիթ ուրեմն վերջ հարաբերություններին!!!!!!!!! 4. Այժմ Ժաննայի սիրտը զբաղվա՞ծ է: -Միշտ ;)) 5. Ինչպե՞ս ես վերաբերվում այն բամբասանքին,որ ամուսնացած ես ունես երեխաներ և անգամ հասցրել ես բաժանվել: -Սուտ է… Ես այդ տականքին ապահարզան չեմ տա. թող հանդուրժի սիրեկաններիս !!!!! 6. Ժաննա ի՞նչ կանեիր հանուն սիրո: -Ոչինչ…Հանուն վերոնշյալ իրական, հետևաբար`փոխադարձ սիրո համար ոչինչ էլ պետք չի անել! 7. Արդյո՞ք իրական կյանքում էլ կվարվեյր այնպես,ինչպես սերիալում հանուն սիրո: -Բայց սերիալում ի՞նչ եմ անոմ… Ոչ…իրական կյանքում երբեք չէի դառնա հանգամանքների զոհը: Համենայնդեպս չսիրած տղամարդու հետ չէի ամուսնանա: 8. Երազանքներիդ տղամարդը ինչպիսի՞ն է: 9. Ի՞նչն է առաջինը տղամարդկանց մոտ քեզ գրավում: -Չծխելը 10. Եվ վերջում մի հարց միշտ պատրաստ ե՞ս սիրելու: - Ոչ !!! 11. Շնորհակալ ենք մեզ քո ժամանակից տրամադրելու և անկեղծ զրուցելու համար: -Շնորհակալ եմ զրույցս անկեղծ անվանելու համար… Իրոք էսպես եմ մտածում այս պահի` 11.04.2012, դրությամբ: Հարցազրույցը վարեց Պողոս Ամիրխանյանը: |
|