15:22 Costa Blanca Fashion Week 2012 |
Միջազգային մակարդակով մրցույթն այնքան հանրաճանաչ էր դարձել, որ 2008 թվականից սկսած` աշխարհի տարբեր երկրներից դիզայներներ ցանկություն հայտնեցին միանալու այս արդեն իսկ մեծ ճանաչում ձեռք բերած նախագծին, որը կազմակերպվում էր Կոստա Բլանկայում:Առաջին մրցույթը ցուցադրություն էր միայն տղամարդկանց մասնակցությամբ` ‘’Աշխարհի լավագույն տղամարդ մոդել’’ անվանակարգով, որին մասնակցում էին 15 երկրներ: Այնուհետև փոփոխություններ կատարվեցին նախագծում, և այն դարձավ թե’ տղամարդկանց և թե’ կանանց մասնակցությամբ միջազգային բարձր վարկանիշ ունեցող մշակութային միջոցառում` արդեն իսկ "Աշխարհի լավագույն կին և տղամարդ մոդել” անվանակարգով: Դավիթ Ղարիբյանը,ով հանդիսանում է այս մրցույթի International coordinator և director of CIS countries,վստահ է,որ այս տարվա մասնակիցները կլինեն բարձր հորիզոնականներում:Ուզում եմ նշել այս տարի Հայաստանը ներկայացնում են որպես մոդել Արթուր Մուրադյանը և Սեդա Տոնոյանը,իսկ որպես դիզայներ՝ Ալիսա Հարությունյան: Ի դեպ մինչ մեկնելը հուլիսի 19-ին տեղի կունենա մամլոասուլիս,որին հրավիրաված են բազմաթիվ լրատվամիջոցներ,որոնք ավելի լավ կտեղեկացնեն ձեզ մրցույթի մասին:Իսկ նկարները կարող եք նայել Նկարներ բաժնում: |
|