00:22 Շանս թատերական ստուդիա Հարսնացուն Անգլիայից - ներկայացում |
Ապրիլի 26-ին ժամը 19.30-ին Բաղրամյան 17 հասցեում` <<Ճարտարապետների տան>> դահլիճում,ծիծաղն էր տիրում:Կայացավ "Հարսնացուն Անգլիայից” ներկայացման երկրորդցուցադրումը,որը երկրորդ անգամ ցուցադրվում էր արդեն հանդիսատեսի պահանջով: Բեմադրել էր "Շանս” թատերական ստուդիան,հանձինս Արմեն Դալլաքյանի: Սցենարը Արմեն Դալլաքյանինն էր,գաղափարը այս ներկայացման ծնվել է մարտ ամսին, ի սկզբանե այս ներկայացման նպատակն է եղել թատրոն բերել թե' մեծերին,թե' փոքրերին: Ներկայացումից հետո Արմենը խոսեց մեզ հետ իր տպավորությունների մասին: Նա ասաց,որ սա իրենց 7-րդ ներկայացումն էր,որը բարձր գնահատական ստացավ հանդիսատեսի կողմից: Նա գոհ էր դերասաններից` նշելով,որ այս անգամ ավելի ավելի պրոֆեսիոնալ էին խաղում: Արմենը չհերքեց նաև,որ կան թերություններ,որոնք մյուս ներկայացումների ժամանակ կշտկվեն: Մելանյան Նիկողոսյան,ով մարմնավորում
էր գլխավոր հերոսուհու կերպարը,մեզ հետ զրույցում նշեց,որ տպավորությունները շատ բարձր
են:Նշեց նաև,որ սպասում էր բարձր ծափահարությունների և արժանացավ դրանց: Վանուհի Մխիթարյանը,ով մարմնավորում
էր Ոսկեհատին,մեզ հետ զրույցում նշեց սա իր առաջին բեմը չէ` խաղացել է տեսահոլովակներում,սերիալներում,վարել
է հաղորդումներ,հիմա էլ խաղում է երկու գեղարվեստական ֆիլմերում:Վանուհին չասաց,թե
ինչ էր սպասում,սակայն ասաց որ ներկայացումից հետո համոզվեց,որ "Առաջին սերը,ինչպես
որ հացը,ինչ էլ որ անես,միշտ կուտ է գնում”:Մեկնաբանությունները թողնում ենք ձեզ: Գրիգորյան Անկան,ով մարմնավորում էր տունը մնացած աղջկա կերպարը,սպասում էր հանդիսատեսի սիրուն և ստացավ այն,նշեց նաև,որ երկու ներկայացումներում էլ խաղացել է նույն ոգով:Վերջում հավելեց,որ թատրոնը շատ է սիրում քանի որ անմիջական շփում կա հանդիսատեսի հետ: Էդգար Ղուկասյան,մարմնավորում էր ներկայացման գլխավոր հերոսի կերպարը,նշեց որ շատ գոհ էր հանդիսատեսից,նա վստահ էր,որ այս ներկայացումը իր համար կապահովի մեծ բեմեր: Թամրազյան Շուշան,ով մարմնավորում
էր Բաբոյի կերպարը,մեզ հետ զրույցում նշեց,որ հանդիսատեսի կողմից մեծ արձագանք ստացավ
և ջերմություն զգաց: Սարգսյան Լիանա,ներկայացման
մեջ սկեսուրի կերպարն էր վարում,նշեց որ իր բոլոր սպասումները իրականացան և դեռ շարունակելու
է աշխատել Արմենի հետ: Իսկ Յախշիյան Սասունը,հերոսի
անունն է Փայլակ,մեզ հետ զրույցում նշեց,որ դահլիճը իր ջերմությունը փոխանցեց,հատուկ
շնորհակալություն հայտնեց Արմեն Դալլաքյանին իրենց այս բեմին հասցնելու համար: Ռոման Սարգսյան,կերպարում
Անուշավան,ինչ սպասում էր ստացավ,նշեց,որ երկրորդ ներկայացմանը մի փոքր թերացավ ի տարբերություն
առաջինի: Բաղդասարյան Արգամը,կերպարում
Բեսիքհաուս,նշեց որ վստահ է հանդիսատեսը արդեն սիրում է իրեն և անպայման շարունակելու
է աշխատել Արմեն Դալլաքյանի հետ: Տաթևիկ Խաչատրյանը,ով մարմնավորում
էր գյուղապետարանի հավաքարարին,նշեց որ ամեն ինչ շատ լավ էր,չնայած նրա,որ հուզմունք
կար միևնույն է հաղթահարեց հուզմունքը: Ալեքսանյան Մավրիկը խաղում
էր էպիզոդիկ կերպար սակայն ջերմ ընդունցվեց:Նա մեզ հետ զրույցում նշեց,որ սա իր առաջին
բեմն էր և շատ հուզված էր,սակայն ամեն ինչ լավ ավարտվեց:Նաև նշեց,որ մեծ հաճույքով
ու մեծ սիրով դեռ կաշխատի Արմեն Դալլաքյանի հետ: Խաչատրյան Անին միանգամից
հիշվեց ու սիրվեց հանդիսատեսի կողմից` Բեսիքհաուսի քարտուղարի կերպարն էր մարմնավորում:Մեզ
հետ զրույցում նշեց,որ Արմենի մոտ սկսել է սովորել արդեն 2-3 ամիս և շատ գոհ է:Սպասումները
բոլորը իրականացան: Ոսկանյան Մոնիկան,ով ամենափոքր
մասնակիցն էր նշեց,որ ամեն ինչ շատ լավ էր,գոհ է Արմեն Դալլաքյանից: Գալստյան Համլետը,ով մարմնավորում էր Բենիկի կերպարը,նշեց որ ներկայացումը իր առաջին բեմն էր,որ թատրոնն իրեն տվեց ուժ և ինքն իրեն գտել է դերասանության մեջ,առհասարակ իրեն համարում է արվեստի մարդ: |
|