21:04 Զայրույթ,որը արդարացված է.... |
![]() Վրդովմունքս բավականին մեծ է և որոշեցի գրել այսպիսի մի նյութ:Որպես նախաբան ուզում եմ ասել,որ ոչ ոք ոչ մի բարոյական իրավունք չունի մարդուն քննադատելու առանց ճանաչելու,ներխուժելու նրա կյանք: Վերջերս փորձեցի համացանցում գտնել մեր աստղերին վերաբերվող նյութեր:Զարմացած էի` որտեղից հայերին այդքան չարություն ու նախանձ:Կարդում էի այնպիսի մեկնաբանություններ,որոնք ուղղակի զզվելի էին:Զարմացած էի մեր լրագրողների վրա,եթե կարելի է նրանց լրագրող անվանել:Գրում են ոչ մի հիմնավորում չունեցող անիմաստ նյութեր:Փորձում բարձրացնել իրենց վարկանիշը ուրիշի անվան վարկաբեկման հաշվին:Անգամ ծիծաղելի է այս փաստը:Մի բան հասկացա,որ լրագրողներին անհրաժեշտ է սևով սպիտակ էջը իրենց էժանագին մեկնաբանությամբ կեղտոտել:Դե արդեն պարզ է,որ այս ամենը անում են հայտնի մարդկանց կյանք ներխուժելով և սխալ մեկնաբանություններ անելով:Խոսքս իհարկե ոչ բոլոր լրագրողներին է վերաբերվում: Զայրույթս
իր գագաթնակետին Իսկապես ծիծաղելի է այս ամենը:Վարկաբեկել են փորձում առանց փաստերի:Ինչ որ տեղ նաև ցավալի փաստ է մեր ազգի համար:Քննադատել,բամբասել ու նման երևույթները մեզանից անպակաս են:Բոլորը կարծում են իրավունք ունեն ներխուժելու մարդու անձնական կյանք,քննադատելու այն և նրանց փոխարեն որոշումներ ընդունելու:Ապրեք ձեր կյանքով:Իմ կարծիքով այս ամենով զբաղվում են նրանք,ովքեր կայացած չեն այս կյանքում,ովքեր տառապում են թերարժեքությամբ:Մարդուն փնովել առանց հիմքերի հիմարություն է:Ուրախացեք,որ մեր երգարվեստում ունենք այսպիսի տաղանդներ,ովքեր մեր ապագան են:Նրանք են,որ փրկում են մեր միապաղաղ կյանքը իրենց գեղեցիկ երգերով:Մի քիչ թեթև ապրեք:Փորձեք ձեր կյանքը դասավորել:Պարզապես լսեք նրանց երգերը,եթե չեք ուզում մի լսեք,բայց մի վիրավորեք:Չնայած այն արվեստագետը,ով երբեք չի քննադատվել,արվեստագետ չի կարող լինել:Արհամարանքն ավելի վատ է,քան քննադատությունը,սակայն քննադատությունը ընդունելի է և հաճելի,եթե առողջ դատողության արդյունք է,ոչ թե նաղանձ մարդու հոգու ճիչը:Բարի եղեք,ապրեք խաղաղ:Մի փնովեք մարդկանց առանց հիմքերի:Թողեք հանգիստ ապրեն,մի ներխուժեք նրանց անձնական կյանք,թե ով ինչպես է ապրում իրենց կյանքում դա իրենց անձնական խնդիրն է:Անձնականը մնում է անձնական: Նյութը պատրաստեց` Պողոս Ամիրխանյանը: |
|
|





